Ջալալ Հարությունյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    33%
    6 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    40%
    6 կմ/ժ
  • Լոռի 11°C
    53%
    8 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    46%
    3 կմ/ժ
  • Արարատ 15°C
    30%
    4 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    35%
    11 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    33%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    71%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    33%
    6 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    35%
    6 կմ/ժ
  • Արցախ 17°C
    38%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 394.9005
  • Ռուբլի = 4.27466
  • Դոլար = 394.466

Ջալալ Հարությունյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

Ջալալ Հարությունյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:

«Սա առաջին հերթին մեր բանակի հերոսական պայքարի գնահատականն է. այն պայքարի, որ, պատերազմի առաջին իսկ օրից սկսած, մղում են թե՛ հրամկազմը, թե՛ բոլոր ստորաբաժանումները` ցուցաբերելով աշխարհի ամենաբարձր պրոֆեսիոնալիզմն ու նվիրվածությունը: Ջալալ Հարությունյանը մեր հերոսն է, և նրա օրինակով մենք պետք է սերունդներ դաստիարակենք: Շնորհակալություն, պարոն գեներալ: Պատի՛վ ունեմ»,- հայտարարել է Արայիկ Հարությունյանը:

Նա տեղեկացրել է, որ Ջալալ Հարությունյանի առողջությունը, բժիշկների հավաստմամբ, շուտով կվերականգնվի: Նա ապաքինման փուլում է և շուտով կմիանա ծառայակից ընկերներին:  «Համոզված եմ` հրամանատարի հարուստ փորձն ու գիտելիքները դեռ երկար են ծառայելու մեր Հայրենիքին»,-ընդգծել է Արցախի նախագահը։ 

Թեմայի այլ նորություններ