Իրավիճակի լիցքաթափման հարցում որոշակի փոփոխություններ կան. Արցախի նախագահ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    42%
    13 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    71%
    2 կմ/ժ
  • Լոռի 11°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    82%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    43%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    65%
    8 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    42%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    92%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    42%
    13 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    51%
    12 կմ/ժ
  • Արցախ 14°C
    78%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24237
  • Դոլար = 390.03

Իրավիճակի լիցքաթափման հարցում որոշակի փոփոխություններ կան. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր կրկին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ քննարկելու Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական դրությունը: 

Սադրանք որակելով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ օգոստոսի 1-ից իրականացվող գործողությունները` ԱՀ նախագահը նշել է, որ իրավիճակը լիցքաթափելու և խաղաղ հանգուցալուծելու նպատակով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջոցով կատարվում են անհրաժեշտ քայլեր: Դիմելով բոլոր հայրենակիցներին ԱՀ նախագահը խնդրել է պահպանել զսպվածություն և հանգստություն:  

"Կարող ենք արձանագրել, որ այս փուլում որոշակի փոփոխություններ կան իրավիճակի լիցքաթափման հարցում՝ կապված և՛ ռազմական իրադրության, և՛ Բերձորի միջանցքի հետ",- նշել է Արայիկ Հարությունյանը:

Թեմայի այլ նորություններ