Ինչ կապ ունեն Իրաքն ու քրդերը Արցախի պատերազմի հետ. Ադրբեջանի անհեթեթ պնդումները․ FIP.AM
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    41%
    11 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    46%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    75%
    5 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    84%
    4 կմ/ժ
  • Արարատ 15°C
    46%
    6 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    76%
    7 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    41%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    60%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    41%
    11 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    51%
    9 կմ/ժ
  • Արցախ 12°C
    78%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 391.9005
  • Ռուբլի = 4.202
  • Դոլար = 396.758

Ինչ կապ ունեն Իրաքն ու քրդերը Արցախի պատերազմի հետ. Ադրբեջանի անհեթեթ պնդումները․ FIP.AM

Ինչ կապ ունեն Իրաքն ու քրդերը Արցախի պատերազմի հետ. Ադրբեջանի անհեթեթ պնդումները․ FIP.AM

Արցախում սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում ադրբեջանական և թուրքական քարոզչական հիմնական թեզերից մեկը Հայաստանի կողմից, իբր, քուրդ զինյալների ներգրավումն է։ Խոսքը, մասնավորապես, Թուրքիայի դեմ տասնամյակներ շարունակ զինված պայքար վարող Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալների մասին է։ Բացի այդ, տարածվում են նաև Իրաքից Հայաստան զենք-զինամթերք բերելու մասին տեղեկություններ։ «Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է այդ տեսությունների իսկությունը։

Քուրդ զինյալներ՝ հայկական կողմում

Քուրդ զինյալների, մասնավորապես՝ Քրդական բանվորական կուսակցության անդամների ներգրավվածության տեսությունը առաջ է մղվել թուրքական և ադրբեջանական տարբեր շրջանակների կողմից առնվազն 1990-ականների սկզբներից և բազմիցս հերքվել է և՛ պաշտոնական, և՛ փորձագիտական մակարդակներով։

Արցախում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսմանը զուգահեռ, ադրբեջանական և թուրքական պաշտոնական աղբյուրները «վերակենդանացրեցին» Հայաստանի կողմից քուրդ զինյալներ հավաքագրելու և ներգրավելու մասին թեզը։ 

Այսպես, սեպտեմբերի 29-ին թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը, հղում անելով Թուրքիայի պաշտպանության ոլորտի անանուն աղբյուրներին, գրել էր, թե իբրև 300 քուրդ ահաբեկիչ տեղափոխվել են «գրավյալ Լեռնային Ղարաբաղ»՝ հայկական զորքերին վարժեցնելու համար։ Ըստ նույն աղբյուրի՝ նրանք պատկանում են PKK և YPG («Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ»՝ Սիրիայի քրդերի ոչ կանոնավոր զինված ուժերը) միավորումներին և բերվել են Մերձավոր Արևելքի երկրներից։ 

Հոկտեմբերի 5-ին թուրքական պետական TRT Haber հեռուստաընկերության հետ հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ նրանք ունեն հետախուզական տվյալներ Ղարաբաղում PKK զինյալների ներկայության մասին։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 6-ին, Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հրապարակեց մի ձայնագրություն, որով, իբրև, ապացուցվում է օտար վարձկանների, մասնավորապես՝ Սիրիայից և Իրաքից քուրդ ահաբեկիչների մասնակցությունը պատերազմին։

Այդ ձայնագրության մասին Թվիթերում մանրամասն վերլուծություն հրապարակեց ազգությամբ քուրդ, Շվեդիայի Ուփսալայի համալսարանում խաղաղության և հակամարտությունների փորձագետ Ազիզ Քադերը։ Նա ձայնագրությունը որակեց «ցածրորակ» մանիպուլյացիա և կատարեց մի քանի նկատառում։ Ըստ Քադերի՝ խոսակցությունը տարվում է քրդերենի կենտրոնական Սորանի բարբառով, մինչդեռ PKK զինյալների մեծամասնությունը խոսում է քրդերենի հյուսիսային Քուրմանջի բարբառով։ Ըստ նրա՝ տեքստային թարգմանության մեջ նշվում է, որ զինյալները իբրև Վարդենիս են եկել Իրաքի քրդաբնակ Սուլեյմանիա քաղաքից, սակայն ձայնագրության մեջ Սուլեյմանիան որևէ տեղ չի նշվում։ Քադերը եզրակացնում է, որ ձայնագրությունը, ամենայն հավանականությամբ, կեղծ է։

Ավելին, Ադրբեջանի իշխանություններին հարող Haqqin.az կայքի՝ հոկտեմբերի 16-ին հրապարակված հոդվածում ասվում է, թե PKK-ի քուրդ զինյալներն արդեն իսկ մարտի դաշտում կռիվ են մղում Ադրբեջանի դեմ։ Որպես ապացույց՝ կցված է Հայաստանի եզդիական համայնքի կամավորների ջոկատի տեսանյութը, որոնց մոտ երևում են և՛ հայկական, և՛ եզդիական դրոշները։

Այսինքն, այս ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մեղադրանքները հայկական կողմի հասցեին՝ իբրև քուրդ զինյալների ներգրավման մասին, անհիմն են և մինչ օրս չի ներկայացվել որևէ փաստ, որը կապացուցի այդ տեսությունը։ 

Զենք՝ Իրաքից

Ադրբեջանական քարոզչամեքենան տարածում է մեկ այլ թեզ ևս՝ Իրաքից Հայաստան զենք-զինամթերքի մատակարարման մասին։

Ադրբեջանական իշխանամերձ Haqqin.az կայքն էլ այս անգամ պնդում է, թե իրենց տրամադրության տակ հայտնված լուսանկարները փաստում են, որ հայկական կողմից լքված զինամթերքի մեջ առկա են Իրաքից բերված ականանետների ականներ։ «Հատկանշական է, որ ականանետային արկերը արտադրվել են Բաղդադում, ինչը ևս մեկ վկայություն է այն բանի, որ Հայաստանը զենք է ստանում Իրաքից»,- ասվում է Haqqin.az-ի հոդվածում, որտեղ զետեղված են հետևյալ երկու լուսանկարները։

Լուսանկարում պատկերված ականները, սակայն, իրականում արտադրվել են նախկին Հարավսլավիայի երկրներում։ Այս տեսակի ականներ արտադրում է Բոսնիայի մայրաքաղաք Սարաևոյում տեղակայված և պետական սեփականություն հանդիսացող UNIS-GROUP ընկերությունը։ Սերբիայի կառավարությանը պատկանող Yugoimport-SDPR J.P. ընկերությունն էլ զբաղվում է դրանց վաճառքով։ Փաստացի, լուսանկարում պատկերված ականները չեն արտադրվել Իրաքում և որևէ կապ չունեն այդ երկրի հետ։ 

Թեմայի այլ նորություններ