Ինչ իրավիճակ է Բերձորում և Աղավնոյում, բացառիկ մանրամասներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    33%
    4 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    48%
    6 կմ/ժ
  • Լոռի 20°C
    39%
    5 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    56%
    13 կմ/ժ
  • Արարատ 22°C
    38%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    54%
    12 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    33%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    36%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    33%
    4 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    34%
    13 կմ/ժ
  • Արցախ 22°C
    50%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Ինչ իրավիճակ է Բերձորում և Աղավնոյում, բացառիկ մանրամասներ

Ինչ իրավիճակ է Բերձորում և Աղավնոյում, բացառիկ մանրամասներ

Բերձորի բնակիչներից շատերը ներկայումս գտնվում են քաղաքում: Այս մասին  «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը: Նրա խոսքով ռուս խաղաղապահները երեկ  տեղեկացրել են, որ քաղաքում ոչ մի կողմի դրոշներ չպիտի լինեն: Ուստի Արցախի Հանրապետության դրոշը իջեցվել է:

«Այդուհանդերձ ռուս խաղաղապահները չեն հստակեցրել ադրբեջանական զինված ուժերը մուտք գործելո՞ւ են Բերձոր թե ոչ: Անվտանգության նկատառումներով հնարավոր է կանայք և երեխաները հեռացել են Բերձորից, սակայն շատերը մնացել են: Ինչ վերաբերում է երեկվանից շրջանառվող լուրերին թե 200 բնակիչ պետք է մնա քաղաքում որպես խաղաղապահներին սպասարկող անձնակազմ, ապա դրա մասին ես տեղեկություն չունեմ: Ամեն դեպքում այս պահին քաղաքում մնացած բնակիչներն ավելի շատ են, քան 200-ը: Անձամբ ես նույնպես Բերձորում եմ», -մանրամասնեց քաղաքապետը՝ հավելելով, որ մինչ այս պահը որևէ խնդիր չի եղել:
 

Բերձորում այժմ ռուս խաղաղապահներն են կանգնած, իսկ իրենք առայժմ սպասում են  իրադարձությունների հետագա ընթացքին:

Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղական համայնքում այս պահի դրությամբ շարունակում է բնակվել 9 ընտանիք: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը:

«Հարազատ գյուղում ապրելու և այն հայկական պահելու մեր դիրքորոշումը չի փոխվել: Շարունակելու ենք ապրել այստեղ: Խաղաղապահները իրենց գործն են անում, իսկ մենք իրավունք ունենք պաշտպանելու մեր ընտանիքների անվտանգությունն ու գյուղը: Այստեղ մնացած տղամարդիկ շարունակում են  հերթապահել գյուղի շրջակայքում: Գյուղապետարանի տանիքին շարունակում է ծածանվել մեր դրոշը  և այլ դրոշ չենք ուզում տեսնել այնտեղ: Պայմանագրով խաղաղապահները պիտի ապահովեն միջանցքի անվտանգությունը: Նրանք  իրենց գործն են անելու, իսկ մենք այստեղ ապրելու և մեր անվտանգությունը պաշտպանելու  իրավունք ունենք: Պատրաստ ենք նույնիսկ կյանքի գնով պաշտպանել մեր իրավունքները: Այստեղից մենք պաշտպանում ենք նաև Ստեփանակերտն ու ամբողջ հայության իրավունքները: Կցանկանայինք, որպեսզի պատկան մարմինների կողմից հստակ պարզաբանումներ լինեին. մեզ ասում են՝ գյուղը հայկական է մնալու, սակայն տարհանման համար վառելանյութ ու ավտոբուսներ են տրամադրում», -ասաց Աղավնո համայնքի ղեկավարը:

Նրա հաղորդմամբ՝ շուրջ երեք օր է գյուղը  հոսանքազրկված է, չեն գործում արցախյան կապի միջոցները, իսկ Աղավնոյում ապրող ընտանիքներին սնունդ   և այլ անհրաժեշտ պարագաներ ուղարկում են  ընկերներն ու բարեկամները:  

Թեմայի այլ նորություններ