Հրետակոծվել են նաև հյուսիսային հատվածի հայկական բնակավայրերը, մասնավորապես Մարտակերտը. Արծրուն Հովհաննիսյանը՝ Արցախում տիրող վիճակի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    48%
    11 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    7 կմ/ժ
  • Լոռի 13°C
    71%
    9 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    70%
    10 կմ/ժ
  • Արարատ 16°C
    53%
    9 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    63%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    51%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    48%
    11 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    48%
    5 կմ/ժ
  • Արցախ 15°C
    70%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Հրետակոծվել են նաև հյուսիսային հատվածի հայկական բնակավայրերը, մասնավորապես Մարտակերտը. Արծրուն Հովհաննիսյանը՝ Արցախում տիրող վիճակի մասին

Հրետակոծվել են նաև հյուսիսային հատվածի հայկական բնակավայրերը, մասնավորապես Մարտակերտը. Արծրուն Հովհաննիսյանը՝ Արցախում տիրող վիճակի մասին

Նորից կիզակետում շարունակում են մնալ հյուսիսային ուղղությունը և հարավային ուղղությունը։ Ադրբեջանը հրետանու միջոցների մեծաքանակ կիրառությամբ, այդ թվում նաև հրանետային միջոցների կիրառմամբ նոր հարձակումներ է սկսել, որոնք հաջողությամբ հայկական զինված ուժերը հետ են մղում՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ 

«Մասնավորապես րոպեներ առաջ Արցախի ՊՆ-ն հրապարակեց տեսանյութերով հիմնավորված տեղեկություն, որ հարավային ուղղությամբ բավականին լայնածավալ հարձակողական գործողությունները ադրբեջանական զինուժի հետ են մղվել տանկային ստորաբաժանումներով և այդ ընթացքում ադրբեջանական զինված ուժերը կորցրել են ևս մոտ 10-11 միավոր զրահատեխնիկա՝ հիմնականում տանկեր։ Հետ են շպրտվել ելման դիրքեր և այդ ուղղությամբ այս պահին համեմատաբար հանգիստ են, ընթանում են թեթև մարտեր, այլ ուղղություններով մարտերը շարունակվում են»,- ասաց Հովհաննիսյանը։ 

Նա նշեց, որ հրետանու կիրառությունը օրվա ընթաքում բավականին մեծ էր. «Հրետակոծվել են նաև հյուսիսային հատվածի հայկական բնակավայրերը, մասնավորապես Մարտակերտը, Մարտակերտի հարակից բնակավայրերում նաև կրակի տակ է ընկել լրատվամիջոցների ներկայացուցիչները»։

Հովհաննիսյանի խոսքով հակառակորդի կորուստները ճշտվում են. «Լրացուցիչ կհայտնենք հակառակորդի կորուստների մասին, այլ վիրավորներ են տեղափոխվել ՀՀ հիվանդանոցներ և հոսպիտալներ, պետք է ասեմ, որ վիրավորների մեծ մասը ունի թեթև վիրավորումներ և շատերը արդեն առաջին բուժօգնությունից հետո վերադարձել են շարք, կատարում են իրենց մարտական խնդիրները։ 

Թեմայի այլ նորություններ