ՀՀ-ն և Արցախը ոչ թե հյուրընկալում, այլ պայքարում են ահաբեկիչների դեմ. ԱԳՆ-ն պատասխանել է Թուրքիայի հայտարարությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    36%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    50%
    2 կմ/ժ
  • Լոռի 18°C
    57%
    6 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    63%
    9 կմ/ժ
  • Արարատ 18°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    54%
    10 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    36%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    52%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    36%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    33%
    7 կմ/ժ
  • Արցախ 19°C
    60%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.22832
  • Դոլար = 390.04

ՀՀ-ն և Արցախը ոչ թե հյուրընկալում, այլ պայքարում են ահաբեկիչների դեմ. ԱԳՆ-ն պատասխանել է Թուրքիայի հայտարարությանը

ՀՀ-ն և Արցախը ոչ թե հյուրընկալում, այլ պայքարում են ահաբեկիչների դեմ. ԱԳՆ-ն պատասխանել է Թուրքիայի հայտարարությանը

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն, ի պատասխան Թուրքիայի Պաշտպանության նախարարության պնդումներին, նշել է, որ Հայաստանը և Արցախը, ի տարբերություն երկու հարևանների (Ադրբեջանի և Թուրքիայի- խմբ.), ոչ թե հյուրընկալում, այլ պայքարում են ահաբեկիչների դեմ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Այլևս անկարող լինելով կոծկել Սիրիայից և Լիբիայից միջազգային ջիհադիստ ահաբեկիչներ Հարավային Կովկասի տարածաշրջան ներմուծելու անհերքելի փաստը՝ Թուրքիան կրկին դիմում է բացահայտ կեղծ և սադրիչ մեղադրանքներով միջազգային հանրությանն ապակողմնորոշելու մարտավարությունը: Թուրքիայի պաշտպանության նախարարության պնդումները, թե իբր Հայաստանին և Արցախին աջակցում են օտարերկրյա վարձկաններ, արտացոլում են Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության պատվազուրկ էությունը»,- գրել է Նաղդալյանը:

 

ԱԳՆ-ն նշում է, որ հայկական կողմը հանդես է գալիս Հարավային Կովկասից միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անհապաղ հեռացման և տարածաշրջանի հետագա ապակայունացմանն ուղղված Թուրքիայի գործողությունները վճռականորեն մերժելու դիրքերից:

Խստորեն դատապարտում ենք ահաբեկչություն հովանավորող երկրներ Թուրքիայի և Ադրբեջանի՝ իրենց երկրները միջազգային ահաբեկչության կենտրոն դարձնելու և այդ ժանտախտը տարածաշրջանով սփռելու համատեղ ջանքերը, որոնց դիմակայումն անհրաժեշտ է դարձնում տարածաշրջանային անվտանգությամբ շահագրգիռ բոլոր ուժերի սերտ համագործակցությունը: Հայաստանը և Արցախը, ի տարբերություն մեր երկու հարևանների, ոչ թե հյուրընկալում, այլ պայքարում են ահաբեկիչների դեմ»,- ասված է հայտարարությունում:

Թեմայի այլ նորություններ