ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի և Շուշի քաղաքի հրթիռակոծման վերաբերյալ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    28%
    7 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    39%
    4 կմ/ժ
  • Լոռի 20°C
    50%
    9 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    59%
    12 կմ/ժ
  • Արարատ 22°C
    29%
    6 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    53%
    13 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    27%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    43%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    28%
    7 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    31%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    57%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.22562
  • Դոլար = 390.04

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի և Շուշի քաղաքի հրթիռակոծման վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի և Շուշի քաղաքի հրթիռակոծման վերաբերյալ

Հոկտեմբերի 28-ին, Ադրբեջանի զինված ուժերն օրվա ընթացքում բազմաթիվ անգամ ռմբահարել և հրթիռակոծել են Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը և մեծությամբ երկրորդ քաղաք Շուշին։ Հարվածներ են հասցվել քաղաքի բնակելի թաղամասերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ Ստեփանակերտի ծննդատանը: Խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ: 

Այս պատերազմական հանցագործությունը, որը միջազգային մարդասիրական իրավունքի և սովորութային իրավունքի կոպիտ խախտում է, հստակորեն ցույց է տալիս, որ Արցախում Ադրբեջանի թիրախը ժողովուրդն է՝ նորածիններ, մայրեր, տարեցներ: Արցախում կյանքը սպանելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության փորձերը ձախողվելու են, իսկ դրանց կազմակերպիչները ենթարկվելու են պատասխանատվության: 

Թեմայի այլ նորություններ