Հաղթանակը պահանջում է մեզնից յուրաքանչյուրի ջանքը. Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    2 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    65%
    7 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    50%
    2 կմ/ժ
  • Արարատ 17°C
    26%
    5 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    41%
    9 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    78%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    2 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    35%
    2 կմ/ժ
  • Արցախ 14°C
    59%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 394.9005
  • Ռուբլի = 4.27207
  • Դոլար = 394.466

Հաղթանակը պահանջում է մեզնից յուրաքանչյուրի ջանքը. Նիկոլ Փաշինյան

Հաղթանակը պահանջում է մեզնից յուրաքանչյուրի ջանքը. Նիկոլ Փաշինյան

Մեր անելիքը պայքարելն է մինչև վերջ և անմնացորդ, անսասան՝ մեր ժողովրդի իրավունքների համար: Այդ մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պայքարել մեր ժողովրդի իրավունքերի համար նշանակում է՝ առաջին հերթին զենք վերցնել և նվիրվել հայրենիքի պաշտպանության գործին: Այս պրոցեսն արդյունավետ և շարունակակական կազմակերպելու պարագայում է, որ մենք, ի վերջո, կկարողանանք հասնել մեզ համար ընդունելի դիվանագիտական լուծման: Ըստ էության, Ադրբեջանն այսօր ասում է, որ որևէ այլ բանի, բացի Ղարաբաղի կապիտուլյացիան, համաձայն չէ, իսկ դուք դա հասկանում եք, թե ինչ է նշանակում»,- ասաց վարչապետը՝ ընգծելով, որ Ղարաբաղի մասին խոսելով՝ խոսում ենք մեր ժողովրդի իրավունքների մասին:

Փաշինյանն ասաց, որ մենք դեռ 1990-ականների սկզբին ձևակերպել ենք, որ առանց Արցախի չկա Հայաստան: 

«Պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքը՝ նշանակում է պաշտպանել հայ ժողովրդի իրավունքը: Սա առաջին հերթին նշանակում է կռվել, զենք վերցնել և կռվել հանուն այդ իրավունքների այնքան ժամանակ, մինչև հնարավոր կլինի դիվանագիտական եղանակով հասնել ընդունելի որևէ տարբերակի»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը շեշտեց, որ այս գործընթացը պետք է կազմակերպեն և իրականացնեն քաղաքական լիդերները: 

«Այս կոչն այսօր ուղղում եմ մեր երկրի բոլոր քաղաքապետերին՝ առանց բացառության, բոլոր գյուղապետերին, պետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններին, այդ մարմինների ղեկավարներին, որ նրանք ստանձնեն լիդերությունը, ձևավորեն կամավորական ջոկատներ, որոնք կիրականացնեն հայ ժողովրդի իրավունքի պաշտպանության գործը: Այդ ջոկատները պետք է դրվեն գլխավոր շտաբի պետի  տրամադրության տակ և ձևավորման պահը պետք է համարվի համարժեք զինվորական երդմանը: Դա նշանակում է, որ նրանք պետք է կանգնեն ամուր այն տեղերում և իրականացնեն այն խնդիրը, ինչ նրանց առջև կդնի հրամանատարությունը»,-ասաց վարչապետը՝ դիմելով նաև կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին: 

Փաշինյանն ասաց, որ շրջադարձային պահ է, որովհետև մենք ցեղասպանություն տեսած և ապրած ժողովուրդ ենք, և այսօր հերոսաբար կռովող զինվորների, գեներալների կողքին պետք է կանգնենք բոլորս:

«Իրավիճակը մեզ այլ ընտրություն, բացի հաղթանակը չի թողնում: Չկա միջանկյալ տարբերակ. կա հաղթանակ և կա պարտություն: Հաղթանակը պահանջում է մեզնից յուրաքանչյուրի ջանքը»,- ասաց վարչապետը:

Թեմայի այլ նորություններ