Հադրութի, Ջաբրայիլի, Դավիթ Բեկի հատվածներից հայտնաբերվել է 8 աճյուն
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    48%
    19 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    66%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    83%
    6 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    76%
    16 կմ/ժ
  • Արարատ 18°C
    54%
    3 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    63%
    8 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    48%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    75%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    48%
    19 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    49%
    12 կմ/ժ
  • Արցախ 16°C
    69%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.2362
  • Դոլար = 394.501

Հադրութի, Ջաբրայիլի, Դավիթ Բեկի հատվածներից հայտնաբերվել է 8 աճյուն

Հադրութի, Ջաբրայիլի, Դավիթ Բեկի հատվածներից հայտնաբերվել է 8 աճյուն

Մարտական գործողությունների վայրերում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Հադրութի, Ջաբրայիլի հատվածներից և Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի սահմանակից տարածքից հայտնաբերվել են 7 զոհված զինծառայողի և 1 քաղաքացիական անձի աճյուններ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Զոհված քաղաքացու աճյունը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Այգեստան գյուղից: Նրա ինքնությունը ճանաչել են հարազատները: Զոհված քաղաքացին Հադրութ քաղաքի բնակիչ, 1976 թվականին ծնված Արսեն Ղահրամանյանն է: Այգեստանից հայտնաբերվել է նաև մեկ զինծառայողի աճյուն: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն՝ քաղաքացիական անձի զոհվելու հանգամանքներն ու զինծառայողների ինքնությունը պարզելու համար: Ընդհանուր առմամբ՝ առայսօր հայտնաբերվել է 1246 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ: Այսօր որոնումներ են իրականացվում՝ Հադրութի, Ֆիզուլու, Ջրականի (Ջաբրայիլ),Կովսականի (Զանգելան) ուղղություններով»,-մանրամասնեց  Թադևոսյանը։

Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զինծառայողների հարազատներ, տարածքին ծանոթ ուղեկցող-կամավորներ:

Թեմայի այլ նորություններ