Գիշերը Ստեփանակերտում հայտնաբերվել է Բակո Սահակյանի անվտանգության ծառայության նախկին աշխատակցի դին
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    62%
    4 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    72%
    10 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    70%
    11 կմ/ժ
  • Արարատ 13°C
    60%
    6 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    74%
    7 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    62%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    65%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    62%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    49%
    8 կմ/ժ
  • Արցախ 14°C
    68%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Գիշերը Ստեփանակերտում հայտնաբերվել է Բակո Սահակյանի անվտանգության ծառայության նախկին աշխատակցի դին

Գիշերը Ստեփանակերտում հայտնաբերվել է Բակո Սահակյանի անվտանգության ծառայության նախկին աշխատակցի դին

Հունվարի 21-ի լույս 22-ի գիշերը Ստեփանակերտում հայտնաբերվել է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի անվտանգության ծառայության նախկին աշխատակից Արթուր Ապրեսյանի դին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Ապրեսյանն ինքնասպան է եղել: Արցախի քննչական կոմիտեից ՀԺ-ին հաստատեցին Ապրեսյանի մահվան վերաբերալ լուրը, սակայն խոստացան մանրամասներ ներկայացնել ավելի ուշ:

Ինչպես հայտնում են ԱՀ ՔԿ-ից, 2021թ. հունվարի 22-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում կայանված "Հունդայի" մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղում գլխի հատվածում հրազենային վնասվածքով հայտնաբերվել է Ստեփանակերտ քաղաքի 1985թ. ծնված Արթուր Աշոտի Ապրեսյանի դիակը, որի աջ ձեռքում առկա է եղել ատրճանակ: Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական խումբը՝ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնի պետի գլխավորությամբ: ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնում հարուցվել և վարույթ է ընդունվել քրեական գործ՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:

Նախաքննությունը շարունակվում է:
 

Թեմայի այլ նորություններ