Ենթադրվում է, որ Ադրբեջանը նախօրոք հավաքել է դիերը, հետո միայն մեզ թույլատրել մտնել ու որոնել․ Արցախի ՄԻՊ
▲ Դեպի վեր
  • Երեվան 7°C
    53%
    4 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    80%
    4 կմ/ժ
  • Լոռի 8°C
    55%
    9 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    46%
    3 կմ/ժ
  • Արարատ 9°C
    36%
    4 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    33%
    8 կմ/ժ
  • Արմավիր 9°C
    49%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    70%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 6°C
    53%
    4 կմ/ժ
  • Կոտայք 4°C
    43%
    8 կմ/ժ
  • Արցախ 13°C
    37%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 394.9005
  • Ռուբլի = 4.26443
  • Դոլար = 394.466

Ենթադրվում է, որ Ադրբեջանը նախօրոք հավաքել է դիերը, հետո միայն մեզ թույլատրել մտնել ու որոնել․ Արցախի ՄԻՊ

Ենթադրվում է, որ Ադրբեջանը նախօրոք հավաքել է դիերը, հետո միայն մեզ թույլատրել մտնել ու որոնել․ Արցախի ՄԻՊ

Առ այսօր տարբեր տեղերից ավելի քան 400 մարմին է վերադարձվել հայկական կողմին։ «Մեդիա կենտրոն»-ի կողմից հրավիրված առցանց քննարկման ժամանակ այսօր հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ դրանց մի մասը գտնվել են Արցախի փրկարար ծառայության, ռուս խաղապահների եւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի համատեղ ջանքերով, մի մասն էլ փոխանցել է Ադրբեջանը։ Դիերի փոխանցում իրականացրել է նաեւ հայկական կողմը։

Արտակ Բեգլարյանի խոսքով՝ հաշվի առնելով, որ մարտական գործողությունները տեղի են ունեցել այն տարածքներում, որոնք այժմ գտնվոմ են ադրբեջանական վերահսկողության ներքո, կարելի է ենթադրել, որ իրենց վերահսկողության ներքո ավելի շատ հայկական դիեր կան, քան մեր վերահսկողության ներքո՝ ադրբեջանական դիեր․ «Բայց ունենք տարբեր տեղեկություններ, ըստ որոնց՝ իրենք տարբեր տեղերից հավաքագրել են հայկական մարմինները, պահել եւ անընդհատ ժամանակ են ձգում՝ այդպիսով չկատարելով ինչպես միջազգային պարտավորությունները, այնպես էլ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները»։

Ըստ Բեգլարյանի՝ անհետ կորածների մասին բաց աղբյուրներով հրապարակված շատ տվյալներ կան, բայց շատ են նաեւ միտումնավոր կամ ոչ միտումնավոր սպեկուլացիաները․․ «Վերջին օրերին մեր փրկարար ծառայությունը, Կարմիր Խաչի եւ խաղաղապահների հետ այցելել են որոշ տեղեր, այդ թվում՝ հարավային թեւի՝ Հադրութի շրջանի բնակավայրեր, բայց արդյունքում, ոչ մեկին չեն գտել եւ նաեւ մարմին չեն գտել, սրանից ենթադրվում է, որ ադրբեջանական կողմը նախօրոք հավաքել է մարմինները, հետո միայն մեզ թույլատրել, որ մտնենք ու որոնենք»։

Արցախի ՄԻՊ-ի կարծիքով՝ Ադրբեջանը ժամանակ է ձգում՝ նպատակ ունենալով ազդել ներհայկական լարվածության վրա եւ խորացնել հոգեբանական տառապանքները հայության շրջանում, նաեւ այդ պատճառով է, որ առ այսօր շարունակում է գերիների եւ դիերի վերաբերյալ անմարդկային տեսանյութերի, լուսնակարների տարածումը․ «Այս տեսանկյունից միջազգային հանրությունը եւ միջնորդ կողմերը շատ մեծ անելիքներ ունեն, պետք է առավելագույնս ճնշեն, որ այս մարդասիրական հարցերը չդարձվեն քաղաքական առեւտրի հարցեր, եւ միանշանակ, մեր կառավարություններն էլ պետք է իրենց լիազորությունների եւ կարողությունների շրջանակում կատարեն առավելագույնը, որպեսզի գտնեն անհետ կորածներին, հետ բերեն դիերին եւ գերիներին»։

Թեմայի այլ նորություններ