Ձեր ուղարկած գումարների միջոցով հնարավորություն եք տալիս, որ ՀՀ և ԱՀ կառավարությունները խնայած գումարներն ուղղեն շատ ավելի կարևոր տեղեր. Հայկակ Արշամյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    30%
    2 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    47%
    6 կմ/ժ
  • Լոռի 14°C
    89%
    6 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    81%
    2 կմ/ժ
  • Արարատ 22°C
    29%
    11 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    75%
    8 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    30%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    90%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    30%
    2 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    45%
    11 կմ/ժ
  • Արցախ 16°C
    78%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24226
  • Դոլար = 390.03

Ձեր ուղարկած գումարների միջոցով հնարավորություն եք տալիս, որ ՀՀ և ԱՀ կառավարությունները խնայած գումարներն ուղղեն շատ ավելի կարևոր տեղեր. Հայկակ Արշամյան

Ձեր ուղարկած գումարների միջոցով հնարավորություն եք տալիս, որ ՀՀ և ԱՀ կառավարությունները խնայած գումարներն ուղղեն շատ ավելի կարևոր տեղեր. Հայկակ Արշամյան

Դրամական բոլոր միջոցների օգտագործումը կոորդինացվում է ՀՀ և ԱՀ կառավարությունների հետ։ Ուզում եմ վստահեցնել, որ այդ գումարները օգտագործվում են շատ կարևոր նպատակների համար՝ հումանիտար օգնության համար։ Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։ 

Հիմնադրամի տնօրենի խոսքով՝ այս օրերին նույնիսկ մեկ դեղահաբի մասին տեղեկություն հրապարակելը ընդունելի չէ, և այն կարող է վնասել մեր ընդհանուր գերագույն նպատակին։

«Վստահեցնում եմ՝ Հիմնադրամի ծախսերի վերաբերյալ ամբողջական հաշվետվություն կստանաք խաղաղության հաստատումից հետո։ Ձեր աջակցությամբ դուք օգնում եք հումանիտար օգնության կազմակերպմանը և տրամադրմանը, ձեր ուղարկած գումարների միջոցով հնարավորություն եք տալիս, որ ՀՀ և ԱՀ կառավարությունները խնայած գումարներն ուղղեն շատ ավելի կարևոր տեղեր։ Դուք փակում եք հումանիտար մասը՝ հնարավորություն տալով պետական այլ միջոցների ծառայելու շատ ավելի կարևոր նպատակների»,- հայտնեց Արշամյանը։

Արշամյանը  հայտարարեց, որ սկսում են մի նոր շարժում, որն անվանվել է «Համազգային շարժում 2․0», որը նոր մակարդակի է բարձրացնելու արդեն բյուրեղացած Հայաստան-Սփյուռք հարաբերությունները։ Դա նպաստելու է համահայկական ռեսուրսների ավելի համախմբանը և դրամական հոսքերի մշտական գալուն ՀՀ և ԱՀ։

«Շարժումն անվանել ենք «50PLUS»: Այս շարժումը հախուռն է սկսվել մեր տարբեր համայնքներում։ Մեր հայրենակիցները պահանջում են, որ ոչ միայն միանվագ օգնություն ուղարկեն ՀՀ, այլև գրանցվեն հիմնադրամի կայքում՝ ամեն ամիս որոշակի գումար նվիրաբերելով Հիմնադրամին։ Պատկերացրեք՝ եթե այս շարժմանը միանա 1 միլիոն մարդ, ապա ամեն ամիս Հիմնադրամում կունենանք 50 միլիոն դոլար՝ եթե վերցնում ենք 50 դոլարը՝ որպես չափանիշ։ Սրանով մեծ թափ կհաղորդենք դրամահավաքին»,- եզրափակեց հիմնադրամի տնօրենը։ 

Արշամյանը տեղեկացրեց, որ հեռուստամարաթոնը լինելու է նոյեմբերի 26-ին, սակայն այս ընթացքում փոքր նմանատիպ դրամահավաքներ են լինելու։ Հեռուստամարաթոնի ընթացքում կամփոփվեն նաև այդ արդյունքները։

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ չորս տարվա ընթացքում ՀՀ-ում աշխատող ամեն ոք Հիմնադրամին վճարել է 1000 դրամ։ Դրա շնորհիվ տարիների ընթացքում կուտակել ենք 60 միլիոն դոլար, որն ուղղվելու է այս պատերազմի ընթացքում զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին՝ ապահովելու նրանց, նրանց երեխաների, ծնողների արժանապատիվ կյանքը։ 

«Իրականում յուրաքանչյուր զինծառայողի ընտանիքի տրամադրում ենք 120 հազար դոլարից մինչև շուրջ 160 հազար դոլար։ Հատուցումները տրամադրում ենք երկու եղանակով․ առաջինը՝ միանվագ վճարն է, որը տրամադրում ենք տվյալ ընտանիքին կամ հաշմանդամ դարձած զինծառայողին։ Տասը միլիոն դրամ, եթե զոհված է, անհայտ կորած է կամ առաջին կարգի հաշմանդամություն ունի,  5 միլիոն դրամ, եթե երկրորդ կարգի հաշմանդամություն ունի։ Այնուհետև 240 ամիս շարունակ, բացելով հաշիվներ բանկերում, այդ հաշիվներին ենք փոխանցում գումարները 100 հազարից մինչև 300 հազար դրամ։ Եթե զինծառայողը ունի 3 և ավելի երեխա, ապա լրացուցիչ 100 հազար դրամ հատուցում ենք կատարում»,- տեղեկացրեց հիմնադրամի տնօրենը, շեշտելով, որ հիմնադրամի աշխատակազմը կամավորության հիմունքներով է աշխատում։ Հիմնադրամին փոխանցված որևէ լումա չի ծախսվում որևէ այլ նպատակով, քան զինծառակողներին և նրանց ընտանիքներին փոխանցում կատարելը։

Թեմայի այլ նորություններ