Դավիթ Բաբայանն անդրադարձել է Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման հնարավորությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    35%
    7 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    44%
    4 կմ/ժ
  • Լոռի 18°C
    47%
    16 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    40%
    2 կմ/ժ
  • Արարատ 21°C
    32%
    10 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    36%
    1 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    32%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    42%
    22 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    35%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    36%
    11 կմ/ժ
  • Արցախ 23°C
    37%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 392.2007
  • Ռուբլի = 4.21482
  • Դոլար = 395.1

Դավիթ Բաբայանն անդրադարձել է Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման հնարավորությանը

Դավիթ Բաբայանն անդրադարձել է Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման հնարավորությանը

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ընդգծում է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ նախատեսվող տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման պարագայում քննարկման պետք է դրվի նաև Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացումը: Դավիթ Բաբայանն այս մասին ասաց  «Արմենպրես»-ի հետ զրույցում:  

«Ռուսական կողմի աջակցությամբ Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացմամբ կստեղծվի  արտաքին աշխարհի հետ կապող երկրորդ կարևոր ուղին : Բացի այդ, օդանավակայանը վերաբացվելուց հետո կարող է դառնալ տրանսպորտային  կարևոր հանգուցակետ, ինչպես նաև սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հնարավորություն կընձեռի», -մասնավորապես ասաց Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ իր տեղեկությամբ ռազմական գործողությունների ընթացքում Ստեփանակերտի օդանավակայանը թիրախավորվել է, սակայն լուրջ վնասներ չեն եղել:

Թեմայի այլ նորություններ