Այսօր թեժ է եղել նաև կենտրոնական ուղղությամբ. այսօր օդուժ շատ չի կիրառվել. Արծրուն Հովհաննիսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    29%
    6 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    52%
    7 կմ/ժ
  • Լոռի 21°C
    34%
    10 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    63%
    15 կմ/ժ
  • Արարատ 23°C
    30%
    13 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    52%
    12 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    31%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    33%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    31%
    4 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    31%
    15 կմ/ժ
  • Արցախ 23°C
    50%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Այսօր թեժ է եղել նաև կենտրոնական ուղղությամբ. այսօր օդուժ շատ չի կիրառվել. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր թեժ է եղել նաև կենտրոնական ուղղությամբ. այսօր օդուժ շատ չի կիրառվել. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր՝ վաղ առավոտյան, մարտական գործողությունները շարունակվել են բոլոր ուղղություններով։ Այսօր թեժ է եղել նաև կենտրոնական ուղղությամբ։ Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում ասաց ՊՆ նրկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Վերջինս մանրամասնեց, որ հյուսիսում մարտական գործողությունները եղել են հետևյալ բնույթի․հարձակողական մի քանի փորձ են կատարել ադրբեջանական զինված ուժերը, որոնք հետ են մղվել մեր ԶՈւ-ի կողմից՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստ։

Հովհաննիսյանի խոսքով՝ կիրառվել է ավիացիա, հիմնականում մարտավարական ինքնաթիռներ, որոնք հաջողության չեն հասել։

«Կենտրոնական ուղղությամբ մի քանի դիվերսիոն խմբեր, որոնց գործողությունները ՊԲ-ն նաև տեսանյութով հրապարակեց, փորձել են ներթափանցել մեր դիրքեր և առաջանալ, մեր հրետանային դիպուկ կրակից հետո դիմել են փախուստի։ Եղել են հիմնականում առանց զրահատեխնիկայի խմբեր։ Հարավային ուղղությամբ մի քանի օջախային մարտերը շարունակվել են։ Ուղղությունը հատկապես թեքվել է դեպի ավելի հարավ՝ ավելի մոտ Արաքսի հունին։ Մի քանի օջախային առանձին տեղերում հակառակորդի՝ առաջխաղացման բոլոր փորձերը կասեցվել են, որևէ խմբավորում որևէ միլիմետր առաջ չի եկել, հետ են մղվել՝ կրելով զգալի կորուստներ,- հավելեց ՊՆ ներկայացուցիչը։

Հովհաննիսյանը նշեց, որ այսօր օդուժ շատ չի կիրառվել, չնայած առավոտյան մեր ԶՈւ-ի ՀՕՊ-ի կողմից խոցվել է մեկ ինքնաթիռ, որի մասին պաշտոնապես հաղորդում եղել է։

«Մարտերը շարունակվում են, այդքան թեժ չեն՝ նախորդ օրերի ամենաթեժ մարտերի հետ համեմատած, բայց պահպանում են իրենց աստիճանը։ Կիրառվում են հիմնականում հրետանի, շատ քիչ քանակությամբ զրահատեխնիկա, մեծ թվով դիվերսիոն խմբեր, գրոհող խմբեր, հետևակ և մասամբ օդուժ»,- եզրափակեց Արծրուն Հովհհանիսյանը։ 

 

Թեմայի այլ նորություններ