Այս փուլում Ղարաբաղի հարցը դիվանագիտական լուծում չունի. վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    28%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    40%
    4 կմ/ժ
  • Լոռի 7°C
    53%
    9 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    45%
    5 կմ/ժ
  • Արարատ 14°C
    24%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    36%
    5 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    28%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    71%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    28%
    2 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    33%
    5 կմ/ժ
  • Արցախ 13°C
    47%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 398.6002
  • Ռուբլի = 4.27005
  • Դոլար = 394

Այս փուլում Ղարաբաղի հարցը դիվանագիտական լուծում չունի. վարչապետ

Այս փուլում Ղարաբաղի հարցը դիվանագիտական լուծում չունի. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց ստեղծված վիճակի և անելիքների մասին:

Նա հայտարարեց, որ Ղարաբաղի հարցն այս փուլից սկսած մինչև բավականին երկար ժամանակ, ըստ էության, դիվանագիտական լուծում չունի:

«Մենք բազմիցս ասել ենք, որ հարցը փոխզիջումների տարբերակով լուծելու պատրաստակամություն ունենք: Փոխզիջում նշանակում է, որ քո դրած նշաձողից, մեր ազգային նշաձողից կարող ենք ինչ-որ բան նվազեցնել՝ հանուն լուծման, պայմանով, որ դիմացի կողմն էլ իր առավելագույն նշաձողից պետք է ինչ-որ բան իջեցնի:

Սակայն պրակտիկան ցույց է տվել, որ այն, ինչ այս տրամաբանության մեջ ընդունելի է հայկական կողմի համար, այլևս անընդունելի է Ադրբեջանի համար»,- ասաց վարչապետը՝ շեշտելով, որ նրան, ինչին մենք բանակցությունների, ամենատարբեր գործոնների բերումով համաձայն ենք կամ համաձայն կլինենք, Ադրբեջանն արդեն համաձայն չէ, ինչը նշանակում է, որ այս փուլում որևէ դիվանագիտական լուծման մասին խոսելն առնվազն անիմաստ է:

Թեմայի այլ նորություններ