Այն, ինչ ընդունելի է հայկական կողմի համար, անընդունելի է Ադրբեջանի համար․ դիվանագիտական լուծման մասին խոսել անիմաստ է առնվազն այս փուլում․ Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    18%
    6 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    20%
    26 կմ/ժ
  • Լոռի 22°C
    29%
    14 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    42%
    2 կմ/ժ
  • Արարատ 27°C
    20%
    1 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    49%
    11 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    18%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    29%
    23 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    18%
    6 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    27%
    11 կմ/ժ
  • Արցախ 23°C
    59%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 392.2007
  • Ռուբլի = 4.20378
  • Դոլար = 395.1

Այն, ինչ ընդունելի է հայկական կողմի համար, անընդունելի է Ադրբեջանի համար․ դիվանագիտական լուծման մասին խոսել անիմաստ է առնվազն այս փուլում․ Նիկոլ Փաշինյան

Այն, ինչ ընդունելի է հայկական կողմի համար, անընդունելի է Ադրբեջանի համար․ դիվանագիտական լուծման մասին խոսել անիմաստ է առնվազն այս փուլում․ Նիկոլ Փաշինյան

Ուզում եմ արձանագրել, որ, ըստ էության, մենք պետք է հստակ գիտակցենք, որ Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում և այս փուլից սկսած` մինչև բավականին երկար ժամանակ, դիվանագիտական լուծում չունի, և բոլոր այն հույսերը, առաջարկները,  թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, առավել ևս այս իրավիճակում պետք է համարենք ավարտված: Այս մասին այսօր, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Վերջինս իր խոսքում մասնավորապես նշեց, որ  բազմիցս ասվել է, որ հայկական կողմը  հարցը փոխզիջումների տարբերակով լուծելու պատրաստակամություն ունի: Փաշինյանը մանրամասնեց․

 

«Փոխզիջում նշանակում է, որ մեր դրած նշաձողից, մեր ազգային նշաձողից կարող ենք ինչ-որ բան նվազեցնել` հանուն լուծման, պայմանով, որ դիմացի կողմն էլ իր առավելագույն նշաձողից պետք է ինչ-որ բան իջեցնի:  Բայց պրակտիկան ցույց է տվել, և դա այլևս իրականություն է, որ այն, ինչ այս տրամաբանության մեջ ընդունելի է հայկական կողմի համար, այլևս անընդունելի է Ադրբեջանի համար: Այսինքն` նրանց ողջ դիվանագիտական ռազմավարությունը և մարտավարությունը եղել են և շարունակում են մնալ դա:

Այն, ինչի հետ մենք բանակցությունների, ամենատարբեր գործոնների բերումով համաձայն ենք կամ համաձայն կլինենք, դրան Ադրբեջանը համաձայն չէ: Եվ սա ցույց է տալիս, որ ընդհանրապես որևէ դիվանագիտական լուծման մասին խոսել անիմաստ է առնվազն այս փուլում: Ես հետագայում կխոսեմ, թե որ փուլում կարելի է դա հնարավոր դարձնել»: 

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, վարչապետն ընդգծեց, որ այսօր և այս ողջ ընթացքում ինքը  շատ բարձր է գնահատում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը և փոխգործակցությունը:

«Մենք զգում ենք Ռուսաստանի` որպես ՀՀ-ի և հայ ժողովրդի ռազմավարական դաշնակցի աջակցությունը: Եվ կա մշտական հաղորդակցություն մեր երկրների միջև, մենք հնարավորինս բարձր և արդյունավետ կերպով փոխգործակցել ենք և փոխգործակցում ենք այս իրավիճակից լուծում գտնելու համար։ Ռուսաստանը նաև ԵԱՀԿ Մինսկի անդամ է և, միևնույն ժամանակ, Հայաստանի ռազմավարական գործընկերնը:  Ես կարծում եմ, որ այս երկու կարգավիճակի բերումով՝ Ռուսաստանը մինչև օրս արել է առավելագույնը, և համոզված եմ` սրանից հետո էլ կանի ատավելագույնը, չեմ կասկածում։

Կարծում եմ` այս փաստերի համադրումն ակնհայտ է դարձնում մեր անելիքը: Մեր անելիքը պայքարելն է մինչև վերջ և անմնացորդ, անսասան մեր ժողովրդի իրավունքների համար: Անկախ նրանից, թե ինչ տեղի  կունենա, պետք է պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար: »,- եզրափակեց վարչապետը:

Թեմայի այլ նորություններ