Արտերկրից եկած յուրաքանչյուր բեռ առաջին հերթին ուղարկվում է առաջնագիծ և ապաստարաններ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    44%
    6 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    65%
    11 կմ/ժ
  • Լոռի 13°C
    61%
    12 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    52%
    13 կմ/ժ
  • Արարատ 16°C
    38%
    10 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    40%
    14 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    44%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    60%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    44%
    9 կմ/ժ
  • Արցախ 15°C
    54%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 392.2007
  • Ռուբլի = 4.21313
  • Դոլար = 395.1

Արտերկրից եկած յուրաքանչյուր բեռ առաջին հերթին ուղարկվում է առաջնագիծ և ապաստարաններ

Արտերկրից եկած յուրաքանչյուր բեռ առաջին հերթին ուղարկվում է առաջնագիծ և ապաստարաններ

Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը վստահեցնում է, որ սփյուռքից եկած յուրաքանչյուր բեռ ուղարկվում է Արցախ`ըստ անհրաժեշտության։ Այս մասին ասաց Արմեն Փամբուխչյանը հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած ասուլի ժամանակ` ներկայացնելով այլ երկրներից եկող բեռների ընդունման և բացթողման կազմակերպչական աշխատանքները։ 

«Ցանկացած բեռ, որը գալիս է Հայաստան, հանձնվում է պետությանը։ Այն տանում ենք ԱԻՆ-ի պահեստ, տեսակավորում ենք և առանձնացնում ենք բեռները՝ ըստ նշանակության»,- ասաց Փամբուխչյանը։

ԱԻ նախարարի տեղակալի խոսքով՝ բեռների մեջ հիմնականում լինում են առողջապահական, պաշտպանության նշանակության իրեր, ինչպես նաև սնունդ կամ հագուստ։

«Այն առանձնացվում է և ուղարկվում է առաջին հերթին Արցախ՝ առաջնագծում զինվորներին և ապաստարաններում գտնվող քաղաքացիներին, ինչպես նաև այդ սննդի ինչ-որ մի մաս բաժին է հասնում Արցախից  ժամանակավոր Հայաստան ժամանած քաղաքացիներին»,- ասաց Փամբուխչյանը։

Նա նշեց, այն դեպքերում, երբ քաղաքացիները հստակ հասցեատիրոջն են ցանկանում բեռը ուղարկել, ապա պետք է նախօրոք ԱԻՆ-ն այդ մասին տեղեկացվի։

«Համայնքը մեզ նախօրոք պետք է տեղյակ պահի , որ ինքը ունի x քանակի սննդի կարիք, որպեսզի այդ սնունդը ԱԻՆ-ի պահեստից  կարողանանք տրամադրել տվյալ համայնքին»,- նշեց ԱԻ  նախարարի տեղակալը։

Փամբուխչյանը կոչ է անում սփյուռքում ապրող հայրենակիցներին վստահել և հավատալ պետական կառույցներին և շարունակել օգնություն տրամադրել Հայաստանին։

Թեմայի այլ նորություններ