Արսեն Թորոսյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ՀՀ առողջապահական ոլորտում ծագած հումանիտար խնդիրները
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    20%
    2 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    26%
    11 կմ/ժ
  • Լոռի 20°C
    39%
    9 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    59%
    13 կմ/ժ
  • Արարատ 24°C
    19%
    1 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    52%
    13 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    20%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    36%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    20%
    2 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    26%
    13 կմ/ժ
  • Արցախ 20°C
    60%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 387.1006
  • Ռուբլի = 4.21651
  • Դոլար = 390.04

Արսեն Թորոսյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ՀՀ առողջապահական ոլորտում ծագած հումանիտար խնդիրները

Արսեն Թորոսյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ՀՀ առողջապահական ոլորտում ծագած հումանիտար խնդիրները

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ:

Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են կորոնավիրուսային համավարակի տարածման և ռազմական գործողությունների պատճառով բարդացած առողջապահական կացությունը, ծագած խնդիրները և այդ ուղղությամբ համագործակցության հարցերը:

«Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Covid-19-ի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերված աջակցության համար, նշելով, որ ԱՄՆ ՄԶԳ օգնությամբ տրամադրված բոլոր սարքերը, պարագաներն ու թեստերը ծառայում են իրենց նպատակին: Ներկայացնելով իրավիճակը՝ նախարարն ընդգծել է, որ առողջապահական համակարգը հայտնվել է բարդ դրության մեջ, քանի որ, իր սովորական աշխատանքից բացի, դիմակայում է նաև վերոհիշյալ երկու ծանրագույն մարտահրավերներին:

Լին Թրեյսին կարծիք է հայտնել, որ Հայաստանն արդեն լավ փորձ ունի կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում, ինչը հնարավորություն է տալիս ավելի հեշտ շարունակելու և բարելավելու բուժման կազմակերպման աշխատանքները: Այդուհանդերձ, դեսպանը տեղեկատվություն է խնդրել առողջապահական համակարգի կարողությունների վերաբերյալ: Լին Թրեյսին համաձայնել է, որ Հայաստանի առողջապահական համակարգը նոր մարտահրավերների առաջ է կանգնած, իսկ լուծման համար` հայ բժիշկներին նոր գիտելիքներ են անհրաժեշտ: Նա պատրաստակամություն է հայտնել համապատասխան միջոցներ ձեռնարկել այս առումով:

Միաժամանակ, կողմերը քննարկել են առողջապահական ոլորտում ծագած հումանիտար խնդիրները, կարծիքներ փոխանակել այս ուղղությամբ երկրների միջև փոխգործակցություն ծավալելու առնչությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Թեմայի այլ նորություններ