Արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    47%
    7 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    65%
    13 կմ/ժ
  • Լոռի 12°C
    63%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    55%
    14 կմ/ժ
  • Արարատ 15°C
    43%
    6 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    41%
    14 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    47%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    67%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    47%
    7 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    51%
    8 կմ/ժ
  • Արցախ 15°C
    49%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 392.2007
  • Ռուբլի = 4.21313
  • Դոլար = 395.1

Արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը

Արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը

Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբը գրում է.

«Արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի:

Հաշվի առնելով ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը` քաղաքացիների հետ օպերատիվ կապի ապահովման համար գործում է շուրջօրյա թեժ գիծ:

Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով: Քաղաքացիները կարող են զանգահարել և տեղեկացնել այն խնդիրների մասին, որոնք ծագում են իրավիճակի հետևանքով»։

«Կյանքը շարունակվում է, գնում ենք առաջ, ոչ մի բան չի փոխվել»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում արցախցիներին ողջունելուց հետո ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ հիշեցնելով, որ Արցախի ժողովուրդն արդեն 168 ժամ բլոկադայի մեջ են։

Նա տեղեկացրեց, այսօր հանդիպում է ունենալու Ասկերանում, հիշեցրեց, որ արդեն հանդիպումներ անցկացրել է Մարտունիում, Մարտակերտում։

 

Թեմայի այլ նորություններ