Արցախում ՌԴ խաղաղապահներն արձագանքել են Ադրբեջանի մեղադրանքներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    40%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    2 կմ/ժ
  • Լոռի 18°C
    45%
    4 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    57%
    8 կմ/ժ
  • Արարատ 20°C
    46%
    1 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    59%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    40%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    45%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    40%
    2 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    38%
    8 կմ/ժ
  • Արցախ 20°C
    53%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Արցախում ՌԴ խաղաղապահներն արձագանքել են Ադրբեջանի մեղադրանքներին

Արցախում ՌԴ խաղաղապահներն արձագանքել են Ադրբեջանի մեղադրանքներին

Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմն արձագանքել է Ադրբեջանի ՊՆ մեղադրանքներին, թե ինչու է զորակազմը «կիրառում հայկական տեղանուններ»: ՌԴ խաղաղապահների հայտարարությունում նշված է.

«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմն ուսումնամարզական և մարտական ​​առաջադրանքների կատարման ընթացքում օգտագործում են ՌԴ ԶՈՒ ԳՇ տեղագրական քարտեզներով սահմանված տեղանունները։ Մաղավուզ բնակավայրի անվան վերաբերյալ Բաքվի քննադատությունը զարմանք է հարուցում, քանի որ ավելի վաղ, և բազմիցս, Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկագրերում օգտագործվել են այլ ոչ ադրբեջանական տեղանուններ՝ Լեռնային Ղարաբաղի տարածքով Ադրբեջանի քաղաքացիների ավտոշարասյուների ուղեկցումն ապահովելու համատեքստում: Սակայն դա տեղեկատվական դաշտում գանգատների չի հանգեցրել։ Ավելին, շարասյուների շարժման երթուղին համակարգելիս և ռուս խաղաղապահների հետ փոխգործակցություն կազմակերպելիս ադրբեջանական կողմը նույնպես օգտագործում է այդ տեղանունները։

Ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը կարգավորվում է Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների և Հայաստանի վարչապետի 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ և ուղղված է հրադադարի ռեժիմի պահպանման մշտադիտարկմանը, ու տարբեր հանդիպումների ժամանակ Ադրբեջանի պաշտոնյաները բազմիցս բարձր են գնահատել այդ գործունեության արդյունավետությունը:

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրերում հրապարակված հրադադարի ռեժիմի խախտումներն արձանագրում են խաղաղապահների դիտակետերը՝ օգտագործելով օբյեկտիվ հսկողության տեխնիկա, որը թույլ է տալիս դիտումներ իրականացնել օրվա ցանկացած ժամի: Վատ չէր լինի, եթե Ադրբեջանի ՊՆ-ն նման աննշան առիթներով կասկածի տակ չդներ ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, այլ նրա հետ սերտ համագործակցությամբ, այդ թվում՝ տեղում, շարունակեր տարածաշրջանում խաղաղության պահպանմանն ուղղված աշխատանքը»:

Թեմայի այլ նորություններ