Արցախում խոր ափսոսանքով ընդունեցինք Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ազատվելու լուրը. Ա. Հարությունյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    45%
    13 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    66%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    89%
    2 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    40%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    66%
    8 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    45%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    92%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    45%
    13 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    51%
    12 կմ/ժ
  • Արցախ 14°C
    77%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24237
  • Դոլար = 390.03

Արցախում խոր ափսոսանքով ընդունեցինք Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ազատվելու լուրը. Ա. Հարությունյան

Արցախում խոր ափսոսանքով ընդունեցինք Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ազատվելու լուրը. Ա. Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է արել Ֆեյսբուքի էջում.

«Սիրելի՛ հայրենակիցներ

Արցախում խոր ափսոսանքով ընդունեցինք Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ազատվելու լուրը:

Ավելի քան երեք տասնամյակ հայրենանվեր առաքելություն իրականացնելով Արցախում՝ Պարգև Սրբազանը դարձել է սեփական հողի վրա ազատ ու խաղաղ ապրելու և արարելու, ազգային ինքնության և հավատքի պահպանման ու ամրապնդման համար պայքարող հայ ժողովրդի, դարեր շարունակ մաքառող ու վերածնված Արցախի խորհրդանիշը: Մեծ հայրենասերի ու հայի այդ կերպարը հենց այդպես էլ կմնա մեր նորագույն պատմության հերոսական էջերում և յուրաքանչյուր հայի սրտում:

Սրբազա՛ն Հայր

Թույլ տվեք մեր հավատավոր ժողովրդի և անձամբ իմ անունից Ձեզ հայտնել խորին հարգանացս հավաստիքը և երախտագիտության ու բարեմաղթանքի ամենաջերմ ու անկեղծ խոսքերը: Արեւշատություն, քաջառողջություն ու ամենայն բարիք Ձեզ: Թող Աստծո լույսն ու զորությունը միշտ ուղեկցեն Ձեզ:

Վստահ եմ՝ Արցախը միշտ կլինի Ձեր հոգում, աղոթքներում ու գործերում, որտեղ էլ որ լինեք»,- գրել է Արցախի նախագահը:

Հիշեցնենք, որ , որ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից եւ Ամենայն հայոց կաթողիկոսի՝ hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ նշանակվել հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ:

 

Թեմայի այլ նորություններ