Արցախում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 3°C
    60%
    6 կմ/ժ
  • Շիրակ -3°C
    86%
    2 կմ/ժ
  • Լոռի 1°C
    66%
    12 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    57%
    13 կմ/ժ
  • Արարատ 4°C
    42%
    4 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    36%
    11 կմ/ժ
  • Արմավիր 4°C
    60%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք -4°C
    74%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 2°C
    60%
    6 կմ/ժ
  • Կոտայք 0°C
    50%
    9 կմ/ժ
  • Արցախ 6°C
    52%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 394.9005
  • Ռուբլի = 4.26443
  • Դոլար = 394.466

Արցախում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

Արցախում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:

ՌԴ խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:
 
Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։
 
«Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել չորս երթուղիներով։
 
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներական և սակրավորական խմբերը շարունակում են տարածքի ականազերծումը։ Օրական մաքրվել է 0,5 հա տարածք։
 
ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Թեմայի այլ նորություններ