Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում շնորհավորել է արցախցիներին մայրաքաղաքի տոնի կապակցությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    47%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    61%
    12 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    52%
    14 կմ/ժ
  • Արարատ 15°C
    41%
    5 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    42%
    14 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    47%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    67%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    47%
    6 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    46%
    9 կմ/ժ
  • Արցախ 15°C
    51%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 392.2007
  • Ռուբլի = 4.21313
  • Դոլար = 395.1

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում շնորհավորել է արցախցիներին մայրաքաղաքի տոնի կապակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում շնորհավորել է արցախցիներին մայրաքաղաքի տոնի կապակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում շնորհավորել է արցախցիներին մայրաքաղաքի տոնի կապակցությամբ: 

«Սիրելի ՛ համաքաղաքացիներ Այս անգամ մայրաքաղաքի տոնն արժևորում ենք արդի պահանջներին համապատասխան պատանեկան մարզաառողջարանային պարապմունքների և ժամանցի կենտրոնի կառուցման մասին հայտարարությամբ:

Ստեփանակերտին ուրույն ճարտարապետական դիմագիծ տալու նպատակով շաբաթներ առաջ պատվիրել ենք մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը:

Մեկնարկել և ընթացքի մեջ են այնպիսի շինարարական ծրագրեր, ինչպիսիք են՝ բազմաբնակարան շենքերի տանիքների կապիտալ վերանորոգումը, քաղաքի փողոցների հիմնովին բարեկարգումը, նոր բնակելի թաղամասերի կառուցումը… Ցանկը կարելի է անվերջ շարունակել: Եվ այս ամենն արվում է բազում արհավիրքներ հերոսաբար հաղթահարած քաղաքի և նրա արարող բնակչի առօրյան էլ ավելի լավը դարձնելու մղումով: Յուրաքանչյուր ստեփանակերտցու պարտքն իր չափով մեր մայրաքաղաքին նոր ժամանակի շունչ հաղորդելն է:

Տո՛նդ շնորհավոր, մե՜ր Ստեփանակերտ»,- գրել է Հարությունյանը:

Թեմայի այլ նորություններ