Արցախի 65-ամյա բնակիչը մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերցվել արգելանքի. Արցախի ԱԱԾ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    26%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    43%
    4 կմ/ժ
  • Լոռի 7°C
    53%
    9 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    45%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    24%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    36%
    5 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    26%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    71%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    26%
    2 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    33%
    5 կմ/ժ
  • Արցախ 13°C
    47%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 398.6002
  • Ռուբլի = 4.27005
  • Դոլար = 394

Արցախի 65-ամյա բնակիչը մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերցվել արգելանքի. Արցախի ԱԱԾ

Արցախի 65-ամյա բնակիչը մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերցվել արգելանքի. Արցախի ԱԱԾ

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու արդյունքում ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված արցախցուն վերադարձնելու ուղղությամբ

Այս մասին հայտնում են Արցախի ԱԱԾ-ից, տեղեկացնելով, որ դեկտեմբերի 3-ին, ժամը 13։00-ի սահմաններում հաղորդվել էր Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի 1956թ. ծնված բնակիչ Ս.Ս.-ի անհետ կորելու մասին:

Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:

Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին: Այս պահին բանակցություններ են ընթանում Ս.Ս.-ին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ:

 

 

Թեմայի այլ նորություններ