Արայիկ Հարությունյանը միանում է Սրապիոնյանի պահանջին. կհարուցվի դատական գործ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    2 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    50%
    6 կմ/ժ
  • Լոռի 8°C
    72%
    8 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    67%
    6 կմ/ժ
  • Արարատ 17°C
    39%
    2 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    60%
    5 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    79%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    2 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    42%
    4 կմ/ժ
  • Արցախ 10°C
    75%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 395.5001
  • Ռուբլի = 4.26217
  • Դոլար = 393.286

Արայիկ Հարությունյանը միանում է Սրապիոնյանի պահանջին. կհարուցվի դատական գործ

Արայիկ Հարությունյանը միանում է Սրապիոնյանի պահանջին. կհարուցվի դատական գործ

Ցավում եմ, որ բանասեր և պետական գործիչ պարոն Սերժ Սրապիոնյանը դարձել է Արցախի նախագահի ընդդիմախոսների տարածած ապատեղեկատվության զոհը՝ անգիտակցաբար ներգրավվելով այդ արշավի մեջ:

«Արցախպրես»֊ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ անդրադառնալով բանասեր, պետական գործիչ Սերժիկ Սրապիոնյանի՝ նախօրեին հայկական մամուլում արած հայտարարությանը, ըստ որի՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը 200հա հողատարածք է գնել ՀՀ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի վարչական տարածքում։

«Համոզված եմ, որ հարգարժան գիտնականին մոլորեցրել են նպատակադրված: Ո՛չ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում և ո՛չ էլ դրա մերձակայքում Արցախի նախագահը որևէ սեփականություն չունի և, բնականաբար, չէր կարող որևէ մեկին զրկել իր անասունները արածեցնելու հնարավորությունից Զարթոնքի հարևանությամբ գտնվող որևէ տարածքում: Նախագահը միանում է պարոն Սրապիոնյանի պահանջին՝ գնալ, քննել և տեսնել, թե ով է իրականում գնել, զավթել գյուղացիների հողը, որովհետև տվյալ դեպքում հակաարցախյան տրամադրություններ բորբոքելու ակնհայտ միտում է նկատվում: Հուսով եմ՝ պարոն Սրապիոնյանը իր կեղծ պնդումները կհերքի, այլապես նախագահ Հարությունյանը ստիպված է լինելու դիմել դատարան՝ զրպարտության հիմքով: Ինչ վերաբերում է Արցախի նախագահի և Արցախի հանրապետության հասցեին հնչեցված տեսակետներին, ապա ցավում եմ, որ ադրբեջանցիները հայ գիտնականին հաճույքով ցիտելու հնարավորություն ստացան»,֊ մասնավորապես ասել է ԱՀ նախագահի խոսնակը:

Թեմայի այլ նորություններ