Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան -9°C
    62%
    4 կմ/ժ
  • Շիրակ -18°C
    65%
    6 կմ/ժ
  • Լոռի -17°C
    86%
    12 կմ/ժ
  • Տավուշ -8°C
    67%
    16 կմ/ժ
  • Արարատ -8°C
    60%
    7 կմ/ժ
  • Սյունիք -6°C
    80%
    13 կմ/ժ
  • Արմավիր -8°C
    62%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք -15°C
    78%
    13 կմ/ժ
  • Արագածոտն -10°C
    62%
    4 կմ/ժ
  • Կոտայք -12°C
    74%
    10 կմ/ժ
  • Արցախ -6°C
    85%
    13 կմ/ժ
:
  • Եվրո = 545.58
  • Ռուբլի = 6.29176
  • Դոլար = 481.668

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Դեկտեմբերի 1-ին Ստոկհոլմում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Իգոր Խովաևի (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆոյի (Ֆրանսիա) հետ, հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրույցի ընթացքում ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի ներքո խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք ծավալման կարևորությունը։
Արարատ Միրզոյանն անընդունելի է համարել Ադրբեջանի ղեկավարության շարունակական ռազմատենչ հռետորաբանությունը և ագրեսիվ գործողությունները։ Այդ համատեքստում ԱԳ նախարարը կարևորել է Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղղությամբ կոնկրետ քայլերի ձեռնարկումը։ Նախարարն անհրաժեշտ է համարել նաև հումանիտար խնդիրների անհապաղ լուծումը, մասնավորապես ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ վերադարձը, բռնի անհետացման դեպքերի բացահայտումը, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանությունը և միջազգային կազմակերպությունների՝ Լեռնային Ղարաբաղում գործունեության համար հնարավորությունների ստեղծումը։
 
Հայկական կողմը վերահաստատել է իր հավատարմությունը՝ շարունակելու աշխատանքները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ լուծման ուղղությամբ՝ կողմերին հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա։

Թեմայի այլ նորություններ