ԱՀ նախագահը հետևել է Արցախում իրականացվող շինարարական ծրագրերի ընթացքին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    42%
    13 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    71%
    2 կմ/ժ
  • Լոռի 12°C
    89%
    2 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    40%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    66%
    8 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    42%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    92%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    45%
    13 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    51%
    12 կմ/ժ
  • Արցախ 14°C
    77%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24237
  • Դոլար = 390.03

ԱՀ նախագահը հետևել է Արցախում իրականացվող շինարարական ծրագրերի ընթացքին

ԱՀ նախագահը հետևել է Արցախում իրականացվող շինարարական ծրագրերի ընթացքին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային հերթական շրջայցը սկսել է Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասից, որտեղ ծանոթացել է պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքների համար «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցվող բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքներին։ Նախագծով նախատեսված 15 քառահարկ շենքերը, որոնք, ընդհանուր առմամբ կունենան 2, 3 և 4 սենյականոց 240 բնակարաններ, շահագործման կհանձնվեն 2023թ.-ին: 

Երկրի ղեկավարն այնուհետև այցելել է Ասկերանի շրջանի Դահրավ համայնք և հետևել «Ապրելու Արցախ» հիմնադրամի ու Հայաստանի հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ կյանքի կոչվող «100 տուն Արցախում» ծրագրի ընթացքին: Պատասխանատուները տեղեկացրել են, որ ծրագրին արդեն արձագանքել են մեկ տասնյակից ավելի շահառուներ, և հույս ունեն, որ նրանց թիվը շարունակելու է աճել:

Արայիկ Հարությունյանն  իր գոհունակությունն է հայտնել նախաձեռնության հեղինակներին,  ընդգծել, որ ԱՀ Կառավարությունը շարունակելու է իր բաժին մասնակցությունն ունենալ համահայկական ուժերով իրականացվող նախագծին:

Նախագահը ծանոթացել է նաև «Հայաստան»  համահայկական հիմնադրամի միջոցներով մեկնարկած Ասկերանի շրջանի Դահրավ, Աստղաշեն և Պատարա համայնքները մայրուղուն կապող ավտոճանապարհների կառուցման աշխատանքներին:  Մանրամասները տեղում ներկայացրել է ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը՝ հավաստիացնելով, որ ընթացիկ տարում նախատեսվում է ավարտել հողային հիմնական աշխատանքները, իսկ հաջորդ տարում կիրականացվի ասֆալտապատումը:

Շրջայցի ընթացքում նախագահ Հարությունյանը եղել է նաև Պատարայի ջրամբարի շինհրապարակում, ծանոթացել Ստեփանակերտը խմելու ջրով ապահովվելուն ուղղված խողովակաշարի անցկացման գործընթացին: ԱՀ ջրային կոմիտեի նախագահ Գեորգի Հայրիյանը հավաստիացրել է, որ աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի, և, համաձայն նախագահի հանձնարարականի, 2022 թվականի գարնանն այն շահագործման կհանձնվի:

Նախագահ Հարությունյանը համապատասխան հանձնարարականներ է տվել ծրագրերի պատասխանատուներին՝ շեշտել, որ դրանք հետևողական կերպով պետք է իրագործել ժամանակին և բարձր որակով:

Թեմայի այլ նորություններ