ԱՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքը պատրաստ է ընդունելու նոր վերաբնակիչների. համայնքի ղեկավար
▲ Դեպի վեր
  • Երեվան 6°C
    53%
    13 կմ/ժ
  • Շիրակ 0°C
    80%
    4 կմ/ժ
  • Լոռի 2°C
    65%
    11 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    58%
    14 կմ/ժ
  • Արարատ 7°C
    33%
    11 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    44%
    10 կմ/ժ
  • Արմավիր 7°C
    53%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք -4°C
    68%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 5°C
    53%
    13 կմ/ժ
  • Կոտայք 3°C
    42%
    10 կմ/ժ
  • Արցախ 7°C
    62%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 394.9005
  • Ռուբլի = 4.26443
  • Դոլար = 394.466

ԱՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքը պատրաստ է ընդունելու նոր վերաբնակիչների. համայնքի ղեկավար

ԱՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքը պատրաստ է ընդունելու նոր վերաբնակիչների. համայնքի ղեկավար

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մաճկալաշենի համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ պատերազմից հետո գյուղացիների 95 տոկոսը հետ է վերադարձել: Խոսելով համայնքի մասին՝ մեր զրուցակիցը տեղեկացրել է.«Մաճակալաշենում գործում է դպրոց, որտեղ հաճախում է 45 աշակերտ. ունենք մանկապարտեզ՝ 20 երեխաներով:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնակիչները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ: Ցավոք սրտի, 280 հա վարելահող մնացել է թշնամու վերահսկողության ներքո: Մեր վերահսկողության ներքո գտնվող 102 հա տարածքներում ցանվել է հիմնականում ցորեն: Ունենք 25 հա խաղողայգի. Գյուղացիների մի մասն աշխատում է այդ այգիներում: 150 հա արոտավայր նույնպես անցել է թշնամուն: Ներկա դրությամբ կրակոցներ չենք լսում»,- մասնավորապես ասել է գյուղապետը:

Մաճկալաշեն համայնքի տարածքում է գտնվում Ամարասի վանքը:

Բնութագրությունը հասանալի չէ

Խոսելով Ամարասի վանք այցելողների մասին՝ Լ. Ավանեսյանը նշել է, որ աշխատանքային օրերին նրանց թվաքանակը քիչ է լինում, կիրակի օրերին՝ նկատելիորեն շատ։ Վանքում պատարագ մատուցվում է հենց կիրակի օրերին։ Լ. Ավանեսյանը ավելացրել է նաև, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հերթական անգամ այցելել է իրենց համայնք՝ գյուղում վերաբնակություն հաստատած 4 ընտանիքների և երկու համայնքաբնակ անօթևան ընտանիքների տրամադրելով բանջարաբոստանային մշակաբույսերի սերմեր և գյուղատնտեսական գործիքներ։

Գյուղապետը շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ի աշխատակիցներին՝ իրենց համյանքի բնակիչներին ուշադրության կենտրոնում պահելու համար:

Թեմայի այլ նորություններ