ԱՀ ԱԱԾ-ի կողմից կձեռնարկվեն բոլոր միջոցները Ռոման Բաղդասարյանի հայտարարության իսկության ստուգման և տեղեկության կեղծ լինելը բացահայտելու ուղղությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    17%
    6 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    30%
    19 կմ/ժ
  • Լոռի 19°C
    70%
    10 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    71%
    7 կմ/ժ
  • Արարատ 27°C
    27%
    9 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    70%
    6 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    17%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    72%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    19%
    4 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    39%
    7 կմ/ժ
  • Արցախ 19°C
    74%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.23372
  • Դոլար = 390.03

ԱՀ ԱԱԾ-ի կողմից կձեռնարկվեն բոլոր միջոցները Ռոման Բաղդասարյանի հայտարարության իսկության ստուգման և տեղեկության կեղծ լինելը բացահայտելու ուղղությամբ

ԱՀ ԱԱԾ-ի կողմից կձեռնարկվեն բոլոր միջոցները Ռոման Բաղդասարյանի հայտարարության իսկության ստուգման և տեղեկության կեղծ լինելը բացահայտելու ուղղությամբ

Այսօր ԱՀ գլխավոր դատախազությունից ԱՀ ազգային անվտանգության ծառայություն է ստացվել սոցիալական ցանցերում տարածված՝ Ռոման Բաղդասարյանի մասնակցությամբ տեսանյութը, որում վերջինս հայտարարել էր Արցախի պաշտպանության բանակի, սպաների ու գեներալների կողմից պատերազմի ընթացքում սպանություններ կատարելու, ինչպես նաև սպանություններ կատարելու հրամաններ տալու մասին:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից, հաշվի առնելով, որ հիշյալ հայտարարության կապակցությամբ իրականացվում են ստուգումներ, ուստի Ռոման Բաղդասարյանին առաջարկում ենք հնարավորինս սեղմ ժամկետում ներկայանալ ԱՀ ազգային անվտանգության ծառայություն և պարզաբանումներ ներկայացնել իր կողմից հայտարարված ենթադրյալ հանցավոր դեպքերի վերաբերյալ:

Միաժամանակ իրազեկում ենք, որ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված հիմքերը ծագելու դեպքում ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը դիմելու է նաև դատավարական հարկադրանքի միջոցի:

 

 

Թեմայի այլ նորություններ