Ադրբեջանը ոչ թե հարցի կարգավորում է ուզում, այլ Ղարաբաղի կապիտուլյացիա. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    58%
    4 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    81%
    6 կմ/ժ
  • Լոռի 12°C
    63%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    64%
    14 կմ/ժ
  • Արարատ 12°C
    48%
    4 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    51%
    15 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    58%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    68%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    58%
    4 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    48%
    8 կմ/ժ
  • Արցախ 15°C
    52%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 392.2007
  • Ռուբլի = 4.21313
  • Դոլար = 395.1

Ադրբեջանը ոչ թե հարցի կարգավորում է ուզում, այլ Ղարաբաղի կապիտուլյացիա. Փաշինյան

Ադրբեջանը ոչ թե հարցի կարգավորում է ուզում, այլ Ղարաբաղի կապիտուլյացիա. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով` Ադրբեջանը ոչ թե ցանկանում է հասնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, այլ Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիային: Այս մասին հոկտեմբերի 26-ին Փաշինյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում:

«Այս ողջ ընթացքում մենք եղել ենք մաքսիմալ ճկուն, ինչի ընթացքում եկել ենք այն եզրակացության, որ Ադրբեջանը ոչ թե հարցի կարգավորում է ուզում, այլ Ղարաբաղի կապիտուլյացիա: Եթե մենք որևէ բանի համաձայնել ենք, դա ընդունելի չի եղել Ադրբեջանի համար, որովհետև նրանք ցանկացել են ավելին: Մենք պետք է հստակ արձանագրենք, որ Ադրբեջանը հիմա առավել ևս ուզում է առնվազն Ղարաբաղի կապիտուլյացիա»,- ասաց Փաշինյանը:

 

ՀՀ վարչապետը նշեց, որ հայ ժողովուրդը պատրաստ է փոխզիջումների, նույնիսկ ցավոտ փոխզիջումների, սակայն հայ ժողովուրդը ոչ մի պարագայում պատրաստ չէ կապիտուլյացիայի:

«Ադրբեջանը պատրաստ չի եղել ու հիմա առավել ևս պատրաստ չէ փոխզիջման: Սա է ամենակարևոր խնդիրը, որ թույլ չի տվել լուծել հարցը»,- նշեց վարչապետը:

Թեմայի այլ նորություններ