Ադրբեջանում սիրիացի վարձկաններն աղջիկներ են առևանգում, թուրք զինվորներն էլ իրենց զավթիչների պես են պահում․ ВОЛНА КАСПИЯ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    36%
    13 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    57%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    90%
    2 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    88%
    5 կմ/ժ
  • Արարատ 16°C
    31%
    8 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    70%
    8 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    36%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    79%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    36%
    13 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    41%
    10 կմ/ժ
  • Արցախ 13°C
    74%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.22832
  • Դոլար = 390.04

Ադրբեջանում սիրիացի վարձկաններն աղջիկներ են առևանգում, թուրք զինվորներն էլ իրենց զավթիչների պես են պահում․ ВОЛНА КАСПИЯ

Ադրբեջանում սիրիացի վարձկաններն աղջիկներ են առևանգում, թուրք զինվորներն էլ իրենց զավթիչների պես են պահում․ ВОЛНА КАСПИЯ

Ադրբեջանում գտնվող սիրիացի վարձկանները աղջիկների են առևանգում, խանութներ ջարդում, իսկ ոստիկանությունը վախենում է միջամտել, լարված են նաև թուրք զինվորների և տեղաբնիկ ադրբեջանցիների հարաբերությունները․ հաղորդում է Ադրբեջանում գործող ВОЛНА КАСПИЯ կայքը՝ այս ամենի հիմքում տեսնելով մահմեդական երկու ուղղությունների՝ սունների և շիաների հավերժական պայքարի արտացոլքը:

Արցախի հայերի դեմ պատերազմող Սիրիացի ջիհադիստները, որոնց, ըստ կայքի, վարձել է Ալիևի ռեժիմը, իրենց ազատ են զգում Ադրբեջանում: Բոլորն արդեն գիտեն, թե ինչպես են նրանք այստեղ փորձում ներդնել շարիաթի օրենքները, ինչպես են հարձակվում առանց գլխաշորի տանից դուրս եկած կանանց վրա, ինչպես են կոտրում գյուղական խանութների ցուցափեղկերն ու թալանում ապրանքները, ջարդում ոգելից խմիչքների շշերը, և առևանգում ադրբեջանցի կանանց: Հատկապես ուշագրավ է վերջինը: Քանի որ սիրիացի եկվորները սուննիներ են, նրանք չեն հրավիրում շիա ադրբեջանցի մոլլաներին՝ բնիկների հետ իրենց «հարաբերությունները» օրինականացնելու (իրենց հավատացյալ համարող վարձկաններն աղջիկներին առևանգելը ներկայացնում են՝ որպես ամուսնություն):

Այդ նպատակների համար նրանք ունեն իրենց իմամները, ովքեր կատարում են «նիկահ» (մահմեդական հարսանեկան արարողություն): Առևանգվածի հարազատները, վրեժխնդրությունից վախենալով, անգամ չեն կարող մի բառ ասել, Ադրբեջանի իշխանություններին դիմելն էլ որևէ օգուտ չի տալիս: Հենց ոստիկանությունը հայտնվում է, վարձկանը միանգամից օգնության է կանչում զինակիցներին, օդ են կրակում, գոռում «Ալլահ Աքբար», և հեռանում մեքենաներով: Իշխանությունների օրինական ներկայացուցիչները պարզապես նրանց հետ ոչինչ չեն կարողանում անել. վախենում են միջամտել՝ գործելով «փորձանքից հեռու» սկզբունքով:

Սիրիացի զինյալներն իրենց պահվածքը Ադրբեջանում արդարացնում են՝ ասելով, որ իրենց կյանքն են տալիս այս երկրի համար և պահանջում են համապատասխան վերաբերմունք իրենց նկատմամբ: Այս խնդիրը, թերևս, ի սկզբանե սպասելի էր:

Սակայն, լարված են հարաբերությունները նաև թուրք զինվորականների և ադրբեջանական բնակչության միջև. այն գյուղերում, որտեղ տեղակայված են թուրքական զորախմբերը կամ տարբեր կարիքների համար այցելում են թուրքերը,  լարվածությունը հասնում է թշնամանքի, ինչը, փորձագետների կարծիքով, շատ ավելի քիչ կանխատեսելի էր, քանի որ վերջին տարիներին «Մեկ ազգ` երկու պետություն» պանթուրքական կարգախոսն առաջնային է եղել:

Կայքի տեղեկություններով՝ Նախիջեւանի Բաբեկի շրջանի Գոյդարա, Շուրուդ և Գարախանբեյլի գյուղերում, ինչպես նաև Գերամբոյի շրջանի Բաշքիշլաք և Բորսունլու բնակավայրերում, ուր հաճախ են հայտնվում թուրք զինվորականներ, նրանց և տեղի բնակչության միջև թշնամանքը օր օրի աճում է:

Իհարկե, թուրքերը նույնպես սուննիներ են, ինչպես Սիրիայից ժամանած ջիհադիստ ահաբեկիչները, որոնց կերակրում էին, բայց ակնկալվում էր, որ կրկին «թուրք-ադրբեջանական միասնության» պարադիգմում կրոնական և էթնիկական հակասությունները հատուկ դեր չէին խաղալու: Բայց այդպես չեղավ: Այժմ, ըստ ամենայնի, թուրքերը շատ անհանդուրժողական վերաբերմունք են ցուցաբերում գյուղի ադրբեջանցի բնակիչների նկատմամբ, որն էլ թշնամանք է առաջացնում ադրբեջանցիների մեջ:

Պատմել են Ադրբեջանի գյուղական համայնքից երկու մարդու սպանության դեպքի մասին, երբ թուրք սպան պարզապես հանել է ատրճանակն ու տեղում գնդակահարել խեղճ գյուղացիներին: Նրանց համագյուղացիները հավաքվել են և ցանկացել են մահապատժի ենթարկել սպային, բայց ոստիկանությունը հասել է և սպային ձևականորեն ձերբակալել: Բնակիչներին խաղաղեցնելու համար վստահեցրել են, որ թուրքը կպատժվի, սակայն, իհարկե, ոչ ոք չի հավատացել այս հավաստիացմանը: Բոլորն էլ գիտեն, որ սպա-մարդասպանը ազատ է կարձակվելու`կարգապահական տույժով:

Եթե ջիհադիստների վերաբերմունքը տեղի ադրբեջանական բնակչության նկատմամբ թելադրված է շարիաթի կանոններին և սովորույթներին հավատարիմ մնալու սկզբունքով, ինչով էլ կանանց ստիպում են ժամանակին և անդադար թուլացնել-հանգստացնել «հերոսներին», ապա թուրք զինվորականները պարզապես արհամարհում են այս բնակչությանը՝ նրանց համարելով անասուններ: Թուրքերի համար ադրբեջանցին միայն սննդի աղբյուր է: Թուրքերը գյուղացիների տնային կենդանիներն են վերցնում, նրանց էլ ստիպում են մորթել և ապխտել, վերցնում են հավեր և այլ թռչուններ: Սրանք այն պահանջներն են, որը պատերազմական ժամանակաշրջանում մահմեդականները դնում են թշնամիների առաջ՝ պահել և բավարարել զորքին, բայց դրանք, որպես կանոն, չեն ներկայացվում դաշնակիցներին: Իրապես մռայլ պատկեր է…

Փաստ է, որ սուննի-շիա հակասությունները չեն մեղմվել Ադրբեջանի և Թուրքիայի միջև «մեկ ազգ` երկու պետություն» կարգախոսով. պետական մոտեցումն էական դեր չի խաղում կրոնական բաղադրիչի համեմատ: Եվ հիմա այս հակասությունները դառնում են երկու ժողովուրդների միջև հարաբերությունների փորձաքար: Հիշեցնենք նաև, որ թուրքերը ավանդաբար ադրբեջանցիներին վերաբերվում են որպես ավելի ցածր խավի մարդկանց, ծաղրում են նրանց ու նրանց լեզուն:

Կայքը նշում է, որ սա դաշնակցային վերաբերմունք չէ: Օկուպանտներն այսպես են վերաբերվում գրավյալ տարածքների բնակչությանը: Ակնհայտ է, որ այժմ Ադրբեջանը օկուպացված է Թուրքիայի կողմից, և նրա կառավարությունը փաստացի վասալ է Անկարայի նկատմամբ: Դժվար է ասել, թե այժմ ինչ կարող են անել ադրբեջանցիները իրենց այս վիճակում, բայց ակնհայտ է, և առավել ցավալին այդ փաստն է, որ իրենք են բռնազավթողներին բերել իրենց հողերը:

Թեմայի այլ նորություններ