Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը դատապարտված է ձախողման. ՀՀ ԱԳՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    58%
    2 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    81%
    2 կմ/ժ
  • Լոռի 14°C
    69%
    2 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    65%
    4 կմ/ժ
  • Արարատ 13°C
    35%
    4 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    58%
    2 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    58%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    63%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    58%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    40%
    0 կմ/ժ
  • Արցախ 16°C
    66%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.22832
  • Դոլար = 390.04

Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը դատապարտված է ձախողման. ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը դատապարտված է ձախողման. ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանի` մարդկության դեմ ոճիրների և էթնիկ զտումների քաղաքականությունը դատապարտված է ձախողման և շարունակելու է հանդիպել Արցախի ժողովրդի վճռական դիմադրությանը: Այս մասին ասված է ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունում:

ՀՀ ԱԳՆ-ն հիշեցրել է, որ վերջին երեք օրերի ընթացքում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերը շարունակում են ենթարկվել ադրբեջանական տարբեր տեսակի հրթիռահրետանային, հարվածային ԱԹՍ-ների հարձակումներին, ինչպես նաև ռազմական օդուժի ռմբակոծումներին։

Հոկտեմբերի 28-ի երկրորդ կեսից մինչ այս պահը ներառյալ անդադար թիրախավորվում են Ստեփանակերտը, Շուշին և Մարտակերտը։ Ամենաուժգին հարվածների են ենթարկվում Ստեփանակերտը և Մարտակերտը, որի արդյունքում խաղաղ բնակչությանը հասցվում է հսկայական վնաս, ոչնչացվում են քաղաքացիական ենթակառուցվածքները։ «Համավարակի պայմաններում հարվածներ են հասցվում հիվանդանոցներին և առողջապահական այլ ենթակառուցվածքներին։ Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։

Խաղաղ բնակչության դեմ կատարվող ադրբեջանական ռեժիմի այս պատերազմական հանցանքներն ուղեկցվում են Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ուղիղ ներգրավմամբ և հետապնդում են ԼՂ-ում հայ ժողովրդին ոչնչացնելու նպատակ»,-նշել է ՀՀ ԱԳՆ-ն:

Չնայած միջազգային համայնքի կոչերին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքներին՝ Ադրբեջանը համառորեն մերժում է հրադադարի պայմանավորվածությունների իրականացումը և հակամարտության գոտում հրադադարի պահպանման վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումը։

«Ձգտելով իրականացնել իր ցեղասպան մտադրությունը և խուսափել դրա պատասխանատվությունից՝ Ադրբեջանը միաժամանակ ծավալել է կեղծիքների ու հերյուրանքների վրա հիմնված քարոզարշավ՝ մոլորեցնելու միջազգային հանրությանը։

Ադրբեջանի մարդկության դեմ ոճիրների և էթնիկ զտումների քաղաքականությունը դատապարտված է ձախողման և շարունակելու է հանդիպել Արցախի ժողովրդի վճռական դիմադրությանը, որն իրականացնելու է ինքնապաշտպանության համար անհրաժեշտ բոլոր միջոցներով»,-եզրափակել է ՀՀ ԱԳՆ-ն:

Թեմայի այլ նորություններ