Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են դիտավորյալ պատերազմական հանցագործությունները. Արցախի ՄԻՊ
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    16%
    7 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    28%
    11 կմ/ժ
  • Լոռի 22°C
    50%
    13 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    59%
    13 կմ/ժ
  • Արարատ 27°C
    22%
    9 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    52%
    11 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    16%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    43%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    16%
    7 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    29%
    14 կմ/ժ
  • Արցախ 22°C
    59%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.22854
  • Դոլար = 390.03

Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են դիտավորյալ պատերազմական հանցագործությունները. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են դիտավորյալ պատերազմական հանցագործությունները. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանական զինված ուժերը հոկտեմբերի 28-ին ավելի քան 15 անգամ հարվածել է Ստեփանակերտի և Շուշիի տարբեր հատվածների ուղղությամբ՝ դիտավորյալ թիրախավորելով մոր և մանկան առողջության կենտրոնը և բնակելի ու հանրային նշանակության որոշ օբյեկտներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:

Շուշիում արձանագրվել է 1 քաղաքացիական զոհ և երկու վիրավոր, իսկ Ստեփանակերտի մարդկային հետևանքները դեռևս ճշտվում են: Ստեփանակերտում արձանագրվել են մեծածավալ ավերածություններ, ներառյալ՝ մոր և մանկան առողջության կենտրոնում:

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրում է, որ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են դիտավորյալ պատերազմական հանցագործությունները քաղաքացիական խաղաղ բնակչության դեմ՝ արդեն թիրախավորելով ընդհուպ մոր և մանկան առողջության կենտրոնը: Այս նոր հանցագործությունները հետևանքն են նախորդ հանցագործությունների հանդեպ միջազգային հանրության թողտվության, ինչից առիթավորվում է ադրբեջանական կողմը: Հետևաբար, այս հանցագործությունների համար պատասխանատվություն է կրում ինչպես Ադրբեջանը, այնպես էլ միջազգային հանրությունը:

Թեմայի այլ նորություններ