Ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը. Արցախի բնակիչներին տարհանելու մասին "փաստաթուղթը" ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծիք է
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    13 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    80%
    9 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    72%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    53%
    10 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    62%
    8 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    76%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    13 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    48%
    9 կմ/ժ
  • Արցախ 16°C
    68%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23506
  • Դոլար = 394.501

Ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը. Արցախի բնակիչներին տարհանելու մասին "փաստաթուղթը" ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծիք է

Ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը. Արցախի բնակիչներին տարհանելու մասին "փաստաթուղթը" ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծիք է

Ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից կրկին կեղծ տեղեկություններ տարածելու ակտիվ փորձեր են իրականացվում։ Այս անգամ տարբեր հավելվածների մեսսենջերներով հայ օգտատերերին ուղարկվում է մի փաստաթուղթ, որում նշվում է, թե «Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նախազգուշացնում է Արցախի բնակիչներին, որ պատրաստ լինեն արտակարգ տարհանման»։ Տեղեկությունը հրապարակված է ԼՂՀ Ազգային անվտանգության ձևաթղթի վրա։

Տարածվող փաստաթուղթը կեղծ է։ Դրանում համոզվելու համար՝ բավական է ուշադրություն դարձնել փաստաթղթի կազմությանը և տեքստում առկա սխալներին։ Հարգելի քաղաքացիներ, մի՛ տարածեք նմանատիպ տեղեկություններ, այդպիսով դուք նպաստում եք ադրբեջանական քարոզչության տարածմանը։ Հետևեք միայն պաշտոնական լրահոսին, զերծ մնացեք սոցիալական ցանցերում նմանատիպ տեղեկություններ տարածելուց և անծանոթների հետ ռազմական բնույթի թեմաներով շփումներից։ Հիշեցնենք, որ հակառակորդը նման հաղորդագրությունների միջոցով փորձում էր հասարակության շրջանում խուճապ տարածել նաև հուլիսյան մարտերի ժամանակ։

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, հաշվի առնելով սոցիալական ցանցերում հրապարակված «Արցախի բնակիչներին տարհանելու մասին» փաստաթղթի շուրջ հասարակության մեջ առաջացած հետաքրքրությունը, կանխելու համար չճշտված, իսկ որոշ դեպքերում ապատեղեկատվության տարածմանն ուղղված մեկնաբանությունները, հարկ է համարում իրազեկել, որ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից կրկին ապատեղեկատվություն տարածելու ակտիվ փորձեր են իրականացվում, քանի որ նշված փաստաթուղթը կեղծ է։ Նշված հանգամանքը մեկ անգամ ևս վկայում է, որ ադրբեջանական կողմը փորձում է էժանագին միջոցներով խուճապ առաջացնել հայ հասարակության շրջանում:

 

Թեմայի այլ նորություններ