Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    43%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    34%
    14 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    59%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    87%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    33%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    9 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    84%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին

Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին

ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

«Դատելով հայ պաշտոնյաների պաշտոնական հայտարարություններից՝ ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի»: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, որը լավ հարաբերություններ է դրսևորում Ռուսաստանի հետ, ես շատ չէի հրճվի՝ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի գլխավոր դաշնակիցը ոչ թե Ռուսաստանն է, այլ Թուրքիան: Այժմ կա տարբերակների մի ամբողջ շարք, թե ինչպես կարելի է Անդրկովկասը վերածել «հակառուսական պլացդարմի»։ Դա շատ վտանգավոր է», - ասել է նա։

Վրաստանի մասով Զատուլինը՝ նշել է, որ կասկածից վեր է, որ ԱՄՆ-ն ցանկանում է Վրաստանը խելամիտ ու զգուշավոր կուրսից շեղել դեպի կատաղի հակառուսական գիծը։

«Դրա համար օգտագործվում է ցանկացած պատրվակ: Տվյալ դեպքում՝ «օտարերկրյա գործակալների մասին օրենքը»», - նշել է պատգամավորը:

Թեմայի այլ նորություններ