11 դրվագ է բացահայտվել․ Գլխավոր դատախազը նոր մանրամասներ հայտնեց Գավառում երեխայի բռնության դեպքից
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    62%
    4 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    60%
    0 կմ/ժ
  • Լոռի 8°C
    39%
    13 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    73%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    34%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    62%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    62%
    4 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

11 դրվագ է բացահայտվել․ Գլխավոր դատախազը նոր մանրամասներ հայտնեց Գավառում երեխայի բռնության դեպքից

11 դրվագ է բացահայտվել․ Գլխավոր դատախազը նոր մանրամասներ հայտնեց Գավառում երեխայի բռնության դեպքից

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր մանրամասներ հայտնեց 2023 թվականի գոստոսի 18-ին համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ, որտեղ կինը բռնության էր ենթարկում անչափահաս աղջկան:

Աննա Վարդապետյանն ԱԺ-ում այսօր հայտարարեց, որ գործն արդեն դատարանում է։

«Գործի շրջանակներում 11 դրվագ է բացահայտվել։ Գործի վերաբերյալ հատուկ տեղեկատվություն չենք զետեղել մեր կայքում, քանի որ այդ երեխաները մեծանալու են և ապրելու են մեր հասարակության մեջ։ Մենք ուզում ենք, որ այն մարդիկ, ովքեր արել են այդ արարքը, պատժվեն»,- նշեց դատախազը:

Դատախազի խոսքով` գործից անջատված մաս կա, որը վերաբերում է քրեակատարողական հիմնարկում գտնվող անձին։

«Մենք դեռ պետք է քննենք ու հասկանանք, թե ինչպես է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող անձը 11 ամիս շարունակ շահագործել հեռախոս կոնկրետ IP հասցեով, ոնց է ունեցել հասանելիություն էլեկտրոնային հարթակներին»,-նշեց Աննա Վարդապետյանը։

Թեմայի այլ նորություններ